ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վինչենցո Սոֆո. Բաքվի և Անկարայի գործողությունները Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու

Վինչենցո Սոֆո. Բաքվի և Անկարայի գործողությունները Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու
03.10.2020 | 10:29

Հայ ժողովրդի դեմ կռվելու համար զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և կա վտանգ, որ հետևանքներ կունենա Եվրոպայի համար՝ հայտարարել է Եվրա խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն։

Նա հայտարարություն է տարածել հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ՝ նշելով, որ «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիայից հետո իմ գործընկեր Ռինալդիի հետ միասին դիմեցինք ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչին` Կովկասի ապակայունացումից խուսափելու համար միջամտելու նպատակով: Ակնհայտ է, որ այս գործողությունը Եվրոպայի համար բացասական հետևանքներ է ունենալու երկու պատճառով.
– Ադրբեջանին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև մեր աշխարհամասի վրա:
– Հարավային գազային միջանցքի շինարարության տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ ոչ միայն միգրանտների, այլ նաև՝ էներգիայի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ